«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 18-ին, արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Պատճառն այն է, որ դոլարը պահանջարկ չի վայելել: Անգամ 1դոլար/387.75 փոխարժեքով առաջարկված դոլարը չի գնվել: Սա նշանակում է, որ դոլարը Հայաստանի ֆինանսական շուկայում մտել է թուլացման փուլ:
Հիշեցնենք, որ բորսայում երեկ դոլարի միջին փոխարժեքը 388.30 դրամ էր:
Կանխիկ արտարժույթի շուկայում արդեն կարելի է փոխանակման կետերից դոլար ձեռք բերել 388 դրամով: Փոխանակման կետերում դոլարի առքի փոխարժեքը տատանվում է 386-387 դրամի սահմաններում:
Դոլարի թուլացման հիմնական պատճառը փողի բազայի կրճատումն է` զուգորդված Կենտրոնական բանկի ոչ մեծ արտարժութային ինտերվենցիաներով:



























