Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը նոր պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գելաքսիի» հետ: 36-ամյա ֆուտբոլիստը եւս երկու տարի հանդես կգա ամերիկյան թիմում: Անգլիացու առաջին պայմանագիրը լրացել էր 2011թ. նոյեմբերին: Բեքհեմը հնարավորություն ուներ տեղափոխվել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», սակայն հրաժարվեց:
Բեքհեմը Լոս Անջելեսում հանդես է գալիս 2007-ից, 76 խաղում խփել է 11 գնդակ, նվաճել է ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը:



























