Ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ-Ջաբարը հռչակվել է ԱՄՆ դեսպան մշակույթի հարցերով:
Բասկետբոլային ուժեղագույն լիգայի ամենաարդյունավետ խաղացողը (388 հազար 387 միավոր) այժմ կրթական գործունեություն է ծավալելու եւ երիտասարդությանը բացատրելու է, թե որքան կարեւոր է սպորտով զբաղվելն ու կրթություն ստանալը: Նա նաեւ քարոզելու է սոցիալական եւ ռասայական հավասարություն: Ենթադրվում է, որ Աբդուլ-Ջաբարն այցելելու է աշխարհի տարբեր երկրներ` շփվելու երիտասարդների հետ:
Հունվարի 22-ին Աբդուլ-Ջաբարն առաջին այցն է կատարելու Բրազիլիա: Այնտեղ նա մի շարք հանդիպումներ կունենա:
Իր բասկետբոլային կարիերայի հիմնական մասը բասկետբոլիստն անցկացրել է «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: NBA-ի 20 սեզոնների ընթացքում նա 6 անգամ չեմպիոնական մատանու է արժանացել, նույնքան անգամ դարձել առաջնության ամենաարժեքավոր խաղացող, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























