ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել են Գազայում մարդասիրական իրավիճակին, Ուկրաինայի պատերազմին և Սուդանի հակամարտությանը։





























