Օտարերկրյա զբոսաշրջիկները, այդ թվում նրանց խմբի վրա գրոհայինների հարձակումից վիրավորվածները, Եթովպիայից տեղափոխել են Ադիս-Աբեբա: Այստեղ են բերվել նաեւ սպանվածների մարմինները, հաղորդում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ սպանվել է 2 գերմանացի, երկու հունգար եւ մեկ ավստրիացի:

Հարձակումը տեղի է ունեցել զբոսաշրջային տեսարժան վայրերով հարուստ շրջանում` Էրտա-Էլե հրաբուխի մոտ: Եթովպիական իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Էրիթրեայի գրոհայիններին: Էրիթրեան այս մեղադրանքները հերքում է:

Երկու մարդ դեռ գտնվում է գերության մեջ: