Մոսկվայում ընդհատակյա հանրակացարան են գտել, որտեղ ապրում է շուրջ 300 ապօրինի ներգաղթյալ Ռուսաստանի մարզերից ու ԱՊՀ երկրներից: Մոսկվայի Նիժնի Կրասնոսելսկ փողոցի վրա գտնվող նախկին գործարանի տարածքում ոստիկանությունը գտել է 40 կահավորված սենյակներ` մահճակալներով: Ոստիկանությունը ձերբակալել է 72 ռուսաստանցու, 1 գվինեացու, 51 ոըկրաինացու, 27 մոլդավի, 26 տաջիկի, 96 ուզբեկի ու 14 բելառուսի, հաղորդում է «Ռիդուսը»:

Հանրակացարանում բնակվողները նշել են, որ Մոսկվա են եկել աշխատանք գտնելու, իսկ հանրակացարանի մասին տեղեկացել է ինտերնետից, իսկ բնակության համար վճարել են օրական 100 ռուբլի: Գումարը նրանք տվել են գանձապահին` շենքի մուտքի մոտ:

Բոլոր ներգաղթյալները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Ոստիկանությունը պարզում է, թե ինչպես է գործարանի տարածքում ընդհատակյա հանրակացարան գործել: