Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հիացմունք է հայտնել Ալիևի հանդեպ՝ հայերի դեմ նրա ագրեսիվ պատերազմի համար։

«Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեց պատերազմում, իսկ հիմա նա շահեց խաղաղությունը»,- սոցիալական ցանցերում  գրել է Հաջիևը։

Նշենք, որ Հաջիևը նման կերպ գովաբանել է իր ղեկավարին՝ հայերի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու համար։

Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տանը տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։