Երեկ` հունվարի 19-ի գիշերը ժամը 22.00-ի սահմաններում, Բուզանդի 1/3 փողոցում գտնվող «Չեմպիոնս» սրճարանում կրակոցներ են հնչել: NEWS.am-ի տեղեկություններով, 25-ամյա Կամո Ունանյանը մտել է սրճարան եւ երբ մատուցողը պատվերն ուշացրել է, նա մատուցողի հետ վիճաբանության մեջ է մտնել:
Թեժացող վիճաբանությանը միջամտել է մենեջերը: Այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է սրճարանից դուրս, որի ժամանակ 25-ամյա Կամոն իր մոտ գտնվող ատրճանակը հանել եւ կրակոցներ է արձակել:
Տուժողներ չկան, սակայն ոստիկանները Կամոյին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, իսկ ատրճանակն առգրավել են:



























