Կաննի 65-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը կգլխավորի իտալացի կինեմատոգրաֆիստ Նաննի Կորետտին:

«Միաժամանակ ուրախություն, պատիվ եւ մեծ պատասխանատվություն է գլխավորել աշխարհում ամենահեղինակավոր կինոփառատոնի ժյուրին, որը տեղի է ունենում մի երկրում, որը միշտ ուշադիր ու հարգանքով է վերաբերում կինոմատոգրաֆիային»,-հայտարարել է Մորետտին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Մորետտիի «Որդու սենյակը» ֆիլմը, որտեղ նա հանդես եկել որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ու դերասան, 2001-ին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի: Մորետտին նաեւ մասնակցել է «Յուրաքանչյուրն իր կինոն ունի» կինոալմանախի ստեղծմանը:

Նախորդ 2 տարիներին կինոփառատոնի ժյուրիի ղեկավար են եղել ամերիկացի կինեմատոգրաֆիստներ Ռոբերտ դե Նիրոն (2011-ին) եւ Թիմ Բերթոնը (2010-ին):

Կաննի հերթական կինոփառատոնը տեղի կունենա 2012-ի մայիսի 16-27-ին: