Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն առաջինը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ: Իսպանացին 6:2, 6:4, 6:2 հաշվով հաղթեց սլովակ Լուկաշ Լացկոյին: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի հայրենակցի` Ֆելիսիանո Լոպեսի հետ, որը 6:3, 6:7 (3:7), 6:4, 6:7 (0:7), 6:1 հաշվով հաղթեց ամերիկացի Իսներին: Ֆեդերերը 7:6, 7:5, 6:3 հաշվով հաղթեց խորվաթ Իվո Կարլովիչին եւ նույնպես դուրս եկավ չորրորդ շրջան:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























