Մոտ հարյուր մարդ հոսպիտալացվել է Գերմայիանում` Դրեզդենի տեխնիկական համալսարանի լաբորատորիայում կատարված քիմիական փորձերի հետեւանքով:
Ընդ որում, քիմիական փորձեր են կատարել առաջին կուրսեցիները: Հունվարի 19-ի երեկոյան, ուսանողները հանկարծակի տճահ հոտ են զգացել, եւ երիտասարդներից մեկը կորցրել է գիտակցությունը:
Լաբորատորիայի շենքից անմիջապես տարահանում է սկսվել, քանի որ կասկածել են, որ արսին գազ է բաց թողնվել: Մոտ հարյուր ուսանող, լաբորանտ եւ փրկարար ծառայության աշխատակից հոսպիտալացվել են ստուգվելու համար, գրում է Saechsische Zeitung թերթը:
Հենց առաջին անալիզները կատարելուց հետո բժիշկները հասկացել են, որ լուրջ վտանգ չկա: Նրանից ոչ մեկի մոտ արսինից թունավորման դեպք չի հայտնաբերվել:




























