Հնգամյա տղան դանակահարել է երեք մարդու` մեկ տուփ հյութի համար: Նրան հաջողվել է սուր առարկայով վնասել երեք հոգու, այդ թվում` մեկ մեծահասակի: ԱՄՆ Ռուքերսվիլ քաղաքում կատարված դեպքն այնքան աննախադեպ էր, որ տղային հսկողության տակ են վերցրել` չնայած մանուկ հասակին:
Ձերբակալված տղայի հարեւաններն ասում են, որ ճակատագրական կռիվն սկսել է մեկ տուփ հյութի պատճառով: Բաղձալի տուփին տիրանալու համար էլ հենց փոքրիկը սուր առարկան ձեռքին հարձակվել է դիմացինների վրա: Սակայն պաշտոնական անձինք առայժմ չեն հաստատել ընտանեկան վեճի այդ դրդապատճառը, գրում է CBS News-ը:
Միջադեպի արդյունքում տուժած երեխաներն ու մեծահասակն ուղարկվել են Վիրջինիայի համալսարանի բժշկական կենտրոն: Նրանց վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: Տուժած երեխաներից մեկը կասկածյալի ազգականն է:




























