ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Համագործակցության անդամ պետությունների կանոնադրական և այլ մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հաջորդ նիստից առաջ, հաղորդում է TASS-ը:

«Ինչպես այն ժամանակ մենք բոլորս Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրներում գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ այժմ մենք մեծ գոհունակությամբ ընդունեցինք այս համատեղ հռչակագրի ստորագրումը։ Կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհի փուլերից մեկն է», - ասել է նա։

Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը «թույլ կտա արդեն ավելի լիարժեք նիստեր անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմիններում՝ այդ հանրապետությունների տարածքում»։ «Որպես գլխավոր քարտուղար ես հույս ունեմ, որ այդ պետությունները կարող են ավելի ակտիվորեն մասնակցել արդեն Անկախ Պետությունների Համագործակցության գործունեությանը», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։