Այս գրեթե հինգ տարվա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել մեր պահանջներին կամ օրինական խնդրանքներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսպիսով, երբ նախագահ Թրամփը և նրա թիմը ներգրավվեցին այս գործընթացում և ցանկացան օգնել այն առաջ տանել, մենք նրանց փոխանցեցինք հետևյալը. «Որպեսզի Զանգեզուրի միջանցքը գործի, և որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան անվտանգ անցնել այս քառասուն կիլոմետրից ավելի երկարությամբ երթուղով, պետք է լինեն հուսալի անվտանգության երաշխիքներ, միջազգային անվտանգության երաշխիքներ: Միայն Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի»:
«Թրամփի վարչակազմը լուրջ է ընդունել մեր օրինական մտահոգությունները։ Այսպիսով, ծնվել է TRIPP-ը կամ «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այժմ, երբ նախագահ Թրամփը իր անունը տվել է Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում», - ասել է նա, հաղորդում են տեղական լրատվամիջոցների։





























