Օգոստոսի 8-ին Ամերիկայի մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով տեղեկացրել է ռուսական կողմին այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի համար կարևոր է, որ խաղաղության գործընթացները լինեն կայուն և երկարաժամկետ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևանների շահերը:

Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է սնուցի տարածաշրջանի կոնֆլիկտային ներուժը կամ ստեղծի նոր բաժանարար գծեր դրանում:

Այս մոտեցումը լիովին վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Լոգիստիկ երթուղիների սահուն և համապարփակ գործունեությունը պահանջում է բոլոր ներգրավված երկրների շահերի ներդաշնակեցում:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում, մնում են արդիական:

Կողմերից ոչ մեկը չի հրաժարվել դրանցից: Մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով կատարվել է հսկայական աշխատանք, և ձեռք են բերվել կոնկրետ արդյունքներ: Սակայն ոչ մեկին դեռևս չի հաջողվել ավելին հասնել», - նշել է Զախարովան: