Հանրահայտ գալերիստ Լարի Կակոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել առանց սեփականատերի համաձայնության երկու գործ վաճառելու համար: Դատարանի դրական որոշման պարագայում նա ստիպված կլինի 14 մլն դոլարի տույժ վճարել:
Ինչպես հաղորդում է New York Post-ը, 93-ամյա հայցվոր Յան Կոուլսը ձգտում է վերադարձնել իրեն պատկանող ստեղծագործությունները: Մարկ Թենսիի «Անկանխակալ հայացք» եւ Ռոյ Լիխտենշտեյնի «Աղջիկը` հայելու մեջ» գործերը վաճառվել են համապատասխանաբար 2,5մլն եւ 4,5 մլն դոլարով:
Հայցվորը պնդում է, որ Գագոսյանն այդ նկարները վաճառել է` չունենալով նման իրավունք: Ենթադրվում է, որ գործերը Կակոսյանին են փոխանցվել Կոուլսի որդու կողմից: Ինքը` Կակոսյանն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը:
Նշենք, որ Կակոսյանը պատկերասրահների ցանց ունի ողջ աշխարհում` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հարավարեւելյան Ասիայում:



























