Երկրի վրա հերթական գեոմագնիսական փոթորիկն է սպասվում` պրոտոնների, էլեկտրոնների եւ ծանր մետաղների հոսքերի տեսքով, որոնք արտանետվել են արեւից, ուժեղ բռնկման հետեւանքով:
Ամերիկացի մասնագետների գնահատմամբ, արեւային հոսքը երկրին կհասնի այսօր` հունվարի 24-ին, Երեւանի ժամանակով 18:00-ին: Սպասվող գեոմագնիսական փոթորկի մակարդակը երկրի վրա գնահատվում է «չափավոր կամ ուժեղ»:
ԱՄՆ-ի տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, հունվարի 24-25-ին պլազման հզոր մագնիսական հարված կհասցնի Հյուսիսային բեւեռին:




























