Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Գուտին կդառնա Ռաուլի թիմակը գերմանական «Շալկեում», հաղորդում է AS.com-ը:

35-ամյա կիսապաշտպանն առաջիկայում կես տարվա պայմանագիր կկնքի Գելզենկիրխենի ակումբի հետ: Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Հուբ Ստեվենսը Գուտիի հետ բանակցելու որոշումն ընդունել է` նախապես խորհրդակցելով Արքայական ակումբի նախկին ավագ Ռաուլի հետ:

Գուտիի նախորդ թիմը թուրքական «Բեշիքթաշն» էր, որն իսպանացու հետ պայմանագիրը խզեց 2011թ. նոյեմբերին:

«Շալկեն» Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի առաջնության 18 տուրից հետո կիսում է առաջին տեղը: Երեք թիմերն էլ վաստակել են 37-ական միավոր: