ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսվել է հանրապետական ​​Բայրոն Դոնալդսի՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին գրառմամբ։

«Սա ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է՝ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ՝ գործողության մեջ, և արդյունքները անհերքելի են», - ասվում է Թրամփի գրառման մեջ։

Խորհրդարանականի գրառման հետ մեկտեղ տեղադրվել են տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ, ինչպես նաև երեք երկրների՝ առաջնորդների օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից մի կադր։