Չնայած Կարավաջոյի միայն մի քանի ստեղծագործություն է պահպանվել, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Badminton House-ի հավաքածուից «Վինահարը»՝ այն նույն կտավը, որը նախկինում պատճեն էր համարվում, 85,7% հավանականությամբ պատկանում է Կարավաջոյի վրձնին, գրում է The Guardian-ը։

Կտավը 18-րդ դարում գնվել է Badminton House համար։ Տարբեր ժամանակներում այն ​​գնահատվել է որպես «պատճեն» (այսինքն՝ վարպետի ոճն ընդօրինակող մեկ այլ նկարչի աշխատանք). օրինակ՝ 2001 թվականին այն վաճառվել է որպես «Կարավաջոյի շրջապատից» մոտավորապես 71 հազար ֆունտ ստեռլինգով։

Սակայն այժմ արհեստական ​​բանականության վերլուծությունը ցույց է տվել «ուժեղ համընկնումն այդ կտավի ոճի և Կարավաջոյի հաստատված աշխատանքների միջև։

Հետազոտությունն անցկացրել է շվեյցարական Art Recognition ընկերությունը (արվեստի վերագրման մասնագետներ)՝ Լիվերպուլի համալսարանի և այլ գիտնականների հետ համատեղ։ Նախագծի ղեկավար, դոկտոր Կարինա Պոպովիչին նշում է, որ «80%-ից բարձր ցանկացած արդյունք շատ բարձր գնահատական ​​է»։

Կարավաջոն (իսկական անունը՝ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջո) հայտնի է լույսի և ստվերի դրամատիկ հակադրություններով (chiaroscuro կոչվող տեխնիկա) և մարդկանց ու առարկաները պատկերելու իր ռեալիզմով։ Նրա աշխատանքները չափազանց հազվադեպ են հանդիպում. եթե նրան նոր աշխատանք են վերագրում, դա արվեստի աշխարհում իրադարձություն է։

Հետաքրքիր է, որ անցյալում գոյություն են ունեցել «Վինահարի» այլ տարբերակներ։ Մեկը պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, մյուսը՝ Վայլդենշտեյնի հավաքածուում և նախկինում համարվում էր բնօրինակ, իսկ Badminton տարբերակը պատճեն էր։ Art Recognition-ը, հիմնվելով ալգորիթմների և մանրամասների համեմատությունների վրա, այս ուսումնասիրության մեջ մերժել է Վայլդենշտեյնի տարբերակի իսկությունը։

Մեկ փաստարկը վինի պատկերման ճշգրտությունն է. այս երաժշտական գործիքի մասնագետը նշել է, որ Վայլդենշտեյնի վարկածը ձևը բազմաթիվ սխալներ է պարունակում, այն դեպքուըմ, երբ Badminton-ի վարկածն ավելի ճշգրիտ է։