Raiffeisen Bank International-ը ձախողվել է իր ռուսական բիզնեսը վաճառելու հերթական փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալությունը ենթադրում է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել «Արևմուտքի հետ կապված կարևոր ֆինանսական կամուրջը»:

Ըստ BBC-ի՝ ռուսական Raiffeisen-ը Ռուսաստանի ամենախոշոր բանկն է, որը չի ենթարկվում պատժամիջոցների, որոնք մեկուսացրել են իր ռուսաստանցի մրցակիցներին, ինչը այն դարձնում է կարևորագույն առևտրային վճարումների, դրանց թվում՝ Եվրոպա գազի արտահանման համար:

Ռուսաստանի իշխանությունները դեմ են եղել վաճառքին, մասամբ այն մտավախությունների պատճառով, որ ռուսաստանցի գնորդի կողմից բաժնեմաս ձեռք բերելը կարող է հանգեցնել Raiffeisen-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցների, հաղորդել է Reuters-ի աղբյուրներից մեկը:

Նշվում է, որ Raiffeisen-ը նախատեսում է վաճառել իր ռուսական ստորաբաժանման իր բաժնեմասը տեղական գնորդին՝ հույս ունենալով, որ Մոսկվան կվերացնի միլիարդավոր շահույթի հայրենադարձման արգելքը: Ավելին, բանկը Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանում իր գործունեությունը կրճատել պահանջող ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշման տակ է:

Raiffeisen-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանկը կրճատում է իր գործունեությունը Ռուսաստանում, և որ իր բիզնեսի վաճառքը պահանջում է Ռուսաստանի կառավարության հաստատումը: Ըստ նրա՝ «RBI-ն բանակցություններ է վարում իր ռուսական դուստր ձեռնարկությունը վաճառելու համար»: