ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:

Շատտարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին:

Միաժամանակ պետքէ ընդգծել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների հրապարակած տեքստերի և իրական քաղաքական գործընթացների միջև առկա է խզում, որի դրսևորումներից է՝ իշխող ուժի ղեկավարի ու ԱՄՆ նախագահի հայտարարությունների հակասությունը:

Ինչվերաբերվում է կոնկրետ վաշինգտոնյան պայմանավորվածություններին, որի հիման վրա է կազմվել է ԱԺ հայտարարության նախագիծը, ապա սրա հետ կապված վերահաստատում ենք մեր ավելի վաղ մեր հնչեցրած դիրքորոշումը.

«Խիստ մտահոգված ենք Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ:

Բարձրգնահատելով ԱՄՆնախագահԴոնալդԹրամփիխաղաղասիրական ջանքերը՝պետքէ արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։

Մասնավորապես՝

  1. Հուշագիրն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։
  2. Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
  3. Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։
  4. Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
  5. Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։
  6. Հայաստանի կողմից ԵԱՀԿՄինսկի խմբի՝ միջազգայնորենճանաչված միակ բանակցայինձևաչափի լուծարման համաձայնություննանթույլատրելի նահանջէ հակամարտության կարգավորմանհայտնի սկզբունքներից՝ ինչըպաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտճնշման հետևանք է, և արցախահայության բռնիտեղահանման միջազգայնորեն արդարացում։
  7. Փաշինյանի վարչակազմի կողմիցհայ-ռուսական դաշնակցայինկապերին միակողմանիորեն հասցվածհարվածը՝ առանց իրատեսականայլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմա-քաղաքականհավասարակշռությունը, ինչըպետության համար հղիէ նոր սպառնալիքներովու մարտահրավերներով։
  8. Ինչպես այլ կարևորփաստաթղթերի, այնպեսէլ այս հուշագրիբովանդակությունը թաքցվածէ եղել ՀՀքաղաքացիներից ևԱզգային ժողովից։ Կենսականկարևորության որոշումներըչեն կարող կայացվելերկրի ներսում լեգիտիմությունչունեցող ռեժիմի կողմից։
  9. Անկասկած է, որներկայիս զարգացումները Հայաստանումիշխող վարչախմբի ևնրա պարագլխի՝ ամենգնով, այդ թվում՝ազգային, պետական շահերիոտնահարմամբ ևգեոպոլիտիկ արկածախնդրությամբ, վերարտադրվելուհիվանդագին, հակապետական եւհակաժողովրդական մոլուցքիհետեւանք են։
  10. Նման պայմաններում հայ-ադրբեջանականհարաբերությունները կարգավորողորեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության ևԱդրբեջանի Հանրապետության միջևխաղաղության ևմիջպետական հարաբերությունների հաստատմանմասին» համաձայնագիրը, չիկարող նպաստել կայունեւ արդար խաղաղությանհաստատմանը։ Այնէականորեն սահմանափակելու էնաեւ Հայասսանի Հանրապետությանանվտանգության եւինքնիշխանության ապահովմանգործիքակազմը եւկապելու է երկրիարտաքին քաղաքականության ձեռքերը։

Հստակ գիտակցելով տվյալգործընթացից բխողհետագա մարտահրավերները ևգնահատելով առկա իրավիճակիանհրաժեշտ գործողությունները, պահանջումենք՝

ա)օրակարգային առաջնահերթությունդարձնել Ադրբեջանի կողմիցձերբակալված բոլորհայ գերիների ևապօրինի պահվող անձանցանհապաղ ազատ արձակմանհարցը:

բ) առանց որևէնախապայմանի, ադրբեջանականզինված ուժերի դուրսբերումըՀՀ օկուպացված տարածքներից՝այն չկապելով սահմանազատմանանորոշ գործընթացի հետ:

գ) Արցախահայերի վերադարձիիրավունքի պաշտպանումն արձանագրելորպես տարածաշրջանում կայունությանև երկարատև խաղաղությանգործընթացի բաղկացեւցիչ մաս:

դ) իրավաբանորեն պարտավորեցնողմիջազգային անվտանգության երաշխիքներև իրատեսական մեխանիզմներսահմանել Հայաստանի տարածքայինամբողջականության, ինչպեսնաև մեր քաղաքացիներիխաղաղ զարգացման ուկենսական շահերի ապահովմանհամար:

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք մերժում ենքգործող կառավարիչների քաղաքականև դիվանագիտության ձախողումներիարդյունքում, միակողմանիզիջումներով, հայկականշահերի հերթական ոտնահարմաննուղղված գործելաոճը:

Տարածաշրջանում իրականխաղաղությունն ուերկարատև կայունությունը պահանջումէ արդարության վրահիմնված, հավասարակշռված ևկողմերի համար ընդունելիլուծումներ, ոչ թեհարկադրանքի ևաշխարհաքաղաքական առևտրիվրա կառուցված ևպարտադրված մնացորդային արդյունքներ:

Խաղաղասիրությունն ուհաղորդակցության ուղիներիբացարձակ սուվերեն գործարկումնընդունելով որպես ՀՀարտաքին քաղաքականության սկզբունք՝մենք չենք կարողանարդար, պարտադրված ևոչնչով չերաշխավորված խաղաղությանհռչակումն ընդունել որպեսառկա իրավիճակի իրականհանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում ենոտնահարվել հայ ժողովրդիկենսական իրավունքները, տարածքայինամբողջականությունն ուինքնիշխան պետականությանը հարիրարժանապատիվ կեցվածքը»։