Բրիտանական Սաֆոլկ կոմսությունում վառ գույնի մազիկներով անսովոր արարած է ափ նետվել, հաղորդում է The Sun-ը։
Նրան նկատել է մի զույգ, որը շան հետ զբոսնելուց է եղել։ Կենդանու երկարությունը մոտ 15 սանտիմետր է եղել և ներկաների կարծիքով, այն ինչ-որ այլմոլորակային բանի է նման եղել։
Ավելի ուշ այս արարածը նույնականացվել է որպես Aphroditidae ընտանիքին պատկանող մեծ ծովային որդ։ Այս կենդանիները բնակվում են Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովերի հատակում և հաճախ են ափ դուրս գալիս՝ փոթորիկներից հետո։
Մեծահասակ Aphroditidae-ները սովորաբար հասնում են 7.5-15 սանտիմետր երկարության, սակայն առանձին նմուշները կարող են հասնել մինչև 30 սանտիմետրի: Որդի մարմինը ծածկված է պարապոդիաներով ու մազիկներով և այն չունի աչքեր: Մեջքի մազիկները սովորաբար կարմիր են, բայց որոշակի լուսավորության պայմաններում դրանք կարող են փոխել գույնը, դառնալով կանաչ կամ կապույտ:





























