Եվրամիությունը պատրաստվում է պողպատի համաշխարհային ներմուծման համար 50% սակագին առաջարկել: Նախագծի մասին հաղորդել է բրիտանական Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին:

«Պողպատե արդյունաբերության երկարաժամկետ պաշտպանությունը երաշխավորելու այլ ճանապարհ չկա: Հակառակ դեպքում մենք կկորցնենք պողպատե արդյունաբերությունը»,- պարբերականին ասել է ԵՄ անանուն պաշտոնյան:

Բրիտանական պողպատ արտադրողների շահերը պաշտպանող UK Steel ասոցիացիայի գործադիր տնօրեն Գարեթ Սթեյսը հայտարարել է, որ ԵՄ հնարավոր միջոցառումները զգալի ազդեցություն կունենան Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա, հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիայի պողպատի արտահանման 80%-ը գնում է ԵՄ երկրներ: Հետևաբար, նա Լոնդոնին կոչ է արել զիջումներ փնտրել Բրյուսելից, հակառակ դեպքում բրիտանական արտադրողները «կբախվեն աղետի»: