Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կտրուկ է արձագանքել X սոցիալական ցանցում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գրառմանը, որում նա փորձել է արդարացնել «Հյուսիսային հոսքեր»-ի ահաբեկչության մեջ կասկածվող ուկրաինացուն։
Տուսկն ի սկզբանե արված հրապարակման մեջ հայտարարել էր, որ Եվրոպայի համար խնդիրը «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթյունները չեն, այլ դրանց ընդհանուր կառուցումը։
Միևնույն ժամանակ, Սիյարտոյի հայտարարությունը՝ հաշվի առնելով հենց Հունգարիայի իշխանությունների գործողությունների համատեքստը, ավելի քան ցինիկ է հնչում։
Հիշեցնենք, որ Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին են արտահանձնել հանցագործ Ռամիլ Սաֆարովին, ով սառնասրտորեն կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Երկու սպաները մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացներին։ Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարվա ընթացքում ներում ստանալու իրավունքի։
Սակայն, ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանության գալուց հետո, 2012 թվականի օգոստոսին, գործարքի արդյունքում Սաֆարովը վերադարձվել է հայրենիք, որտեղ նրան ջերմորեն ընդունել են իշխանությունները, ներում շնորհել և բարձրացրել ազգային հերոսի աստիճանի։ Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Հունգարիային կլորիկ գումար են խոստացել՝ հանցագործին ազատելու դիմաց։





























