Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ոլորտներում առկա դրական դինամիկան՝ ընդգծելով, որ որևէ դանդաղում կամ հետընթաց չի գրանցվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիևը ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար։
«Ինչպես Դուք նշեցիք, ապրանքաշրջանառության զարգացման մեջ լավ դինամիկա կա։ Բոլոր մյուս ուղղություններով նույնպես ոչ մի տեղ դանդաղում կամ հետընթաց չի եղել»,- ասել է Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։





























