Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթաժողովում հայտարարել է, որ անհնար է վերականգնել ԽՍՀՄ-ը, բայց տնտեսական տարածքը պետք է պահել։
«Ես ոչ մեկին ագիտացիա չեմ անում, որպեսզի մենք վերականգնենք Խորհրդային Միությունը, դա այսօր անհնար է, բայց տնտեսական տարածքը պետք է պահել»,- նրա խոսքերը մեջբերել է Բելառուսի նախագահին մոտ կանգնած «Пул первого» թելեգրամ-ալիքը։





























