ԱՊՀ ղեկավարները որոշել են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) տրամադրել դիտորդի կարգավիճակ ԱՊՀ-ում, հաղորդել է Կրեմլի կայքը։

«ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթեր... 18. Որոշում «Շանհայի համագործակցության կազմակերպությանը Անկախ Պետությունների Համագործակցությունում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին»»,- նշված է հայտարարությունում։