Եմենի հութիները հինգշաբթի հայտարարել են, որ իրենց շարժման ամենաբարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից մեկը՝ խմբավորման շտաբի պետ Մուհամմադ Աբդ ալ-Քարիմ ալ-Ղամարին սպանվել է «ծառայողական պարտականությունները կատարելիս», հաղորդում է Reuters-ը։

Թեև նրան սպանելու մեջ ուղղակիորեն Իսրայելին չեն  մեղադրել, հութիները հայտարարել են, որ Իսրայելի հետ հակամարտությունը չի ավարտվել։

«Իսրայելը կպատժվի իր կատարած հանցագործությունների համար»,- ասված է Եմենի հութիների հայտարարության մեջ։

Օգոստոսին Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Եմենի Սանավ քաղաքի վրա, որի հետևանքով սպանվեցին հութիների գլխավորած Եմենի կառավարության վարչապետը և մի քանի այլ նախարարներ, ինչպես նաև հութիների խմբավորման շտաբի պետը, պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան անձինք։

Այն ժամանակ Իսրայելը հայտարարեց, որ ավիահարվածի թիրախը պաշտպանության նախարար ալ-Ղամարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էին, և որ իրենք ստուգում են հարվածի արդյունքները։

Ղամարին Աբդուլ Մալիկ ալ-Հուսիի գլխավորած հութիների «Ջիհադի վարչության» անդամ էր, որը պատասխանատու էր ռազմական գործողությունների վերահսկման համար։