Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Գրինբելթի (Մերիլենդ) դաշնային դատարան։

Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդականը չի շփվել լրագրողների հետ, երբ դուրս է եկել դատարանի շենքից, տեղեկացրել է CNN-ը։

Բոլթոնին ներկայացվել է ութ մեղադրանք ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկատվության փոխանցման, եւ 10 մեղադրանք՝ այդ տեղեկատվությունն անօրինական կերպով պահելու վերաբերյալ։

Բոլթոնն ինքը մերժում է մեղադրանքները եւ ասում, որ դրանք արտացոլում են «ընդդիմախոսներին վախեցնելու Թրամփի ինտենսիվ ջանքերը»։