Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառման արդյունքում հոկտեմբերի 16-ին Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա տղամարդը:

Օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողը։