Կիրակի առավոտյան կողոպտիչները ներխուժել են Լուվր և փախել թանկարժեք իրերով, հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ պատճառված վնասի արժեքը դեռևս գնահատվում է։

Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ անհայտ թվով կողոպտիչներ ժամանել են սկուտերով, զինված են եղել փոքր բենզասղոցներով և օգտվել են բեռնատար վերելակից՝ հասնելու համար այն տարածքին, որը եղել է նրանց թիրախը։

Ավելի վաղ Լուվրի կողոպուտի մասին հայտնել էր Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։

Նրա վկայությամբ, տուժածներ չկան։ Ընթանում է հետաքննություն։