Իրանի ԻՀՊԿ-ն խոստացել է արձագանքել Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչությանը, որը հանգեցրել է բելուջի ցեղի մի քանի ավագների նահատակությանը, հայտնում է Mehr-ը։

ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի շտաբը Ղոդսում դատապարտել է Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումները, որոնք հանգեցրել են բելուջի ցեղի մի քանի ավագների նահատակությանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որում այդ հանցագործություններն անվանվել են «ազգի մեջ պառակտում սերմանելու դավադրության մաս»։

«Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի թշնամիները, սիոնիստական ռեժիմի հետ կապված խմբերի կողմից իրականացվող վախկոտ և կույր ահաբեկչական գործողությունների միջոցով, ձգտում են խախտել տարածաշրջանի ժողովուրդների միասնությունն ու խաղաղ գոյակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Նշվում է նաև, որ Մոլլա Քամալի, Ռեզա Ազարկիշի, Փարվիզ Քադխոդայիի և Շամս Ասկանիի նման նահատակների արյունը էլ ավելի կամրապնդի ազգային համերաշխությունը՝ ընդգծելով, որ նման հանցագործությունները չեն խաթարի շիա և սուննի համայնքների միջև ամուր միասնությունը Սիստան և Բելուջիստանում։

ԻՀՊԿ-ն խոստացել է, որ այդ ահաբեկչական գործողությունների կատարողներն ու ոգեշնչողները շուտով պատիժ կկրեն՝ ընդգծելով, որ Իրանի անվտանգության ուժերը և զինված ուժերը կոշտ և վճռականորեն կարձագանքեն նման դաժան հանցագործություններին»,- գրում է իրանական լրատվամիջոցը։