Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի հատվածում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունների լուծումները երկարաժամկետ կլինեն։
«Վերջին ժամանակներում հաջողվել է լուծում գտնել մի քանի երկարատև հակամարտություններում և հուսով եմ, որ դրանք երկարաժամկետ կլինեն... Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր։ Կանգ առավ նաև Գազայի երկու տարի տևած պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց հուսանք՝ լավ սկիզբ», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը Եվրասիական անվտանգության Մինսկի երրորդ միջազգային համաժողովի ժամանակ։
Ըստ նրա՝ մյուս թեժ կետերում հույսի նշույլ անգամ չկա։





























