Կան որոշ ուժեր, որոնք փորձում են «Թրամփի ուղի» ծրագիրը ներկայացնել իբրև արտատարածքայինություն, բայց դրա համար որևէ հիմք չկա։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա հրապարակված փաստաթուղթ է և բոլոր հնարավոր սկզբունքները այնտեղ նշված են։ Մենք աշխատում ենք իրավական հիմքեր ձևավորել հետագա իրագործման համար։ Իհարկե մենք շահագրգռված ենք դրա հնարավորինս շուտ իրականացմամբ և մենք ամեն օր աշխատում ենք փաստաթղթերի վրա, որպեսզի կոնկրետ բանաձևեր համաձայնեցնենք, կոնկրետ պարբերություններ, կետեր և այլն։
Գիտեք իմ գնահատականը հետևյալ է, որ որևէ խոչընդոտ չկա առաջ շարժվելու և այդ նախագիծն իրականացնելու ճանապարհին, և որ չեն լինի խոչընդոտներ։ Հիմա սա զուտ աշխատանքային խնդիր է, որի վրա մենք աշխատում ենք և այն հնարավորինս շուտ կլուծվի, քանի որ միշտ կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, բազմաթիվ ձևակերպումներ, որոնց վրա մենք աշխատում ենք։
Այսինքն մենք պետք է պատրաստենք պատշաճ դաշտ դա իրականացնելու համար։ Նկատի ունեմ այժմ ամեն ինչ առաջ է շարժվում դրական ձևով, որևէ կանխատեսում չկա, որ ինչ-որ բան կանգ կառնի։ Ամեն ինչ կիրականացվի, ես համոզված եմ որևէ խոչընդոտ չի լինի»,– հայտարարեց Փաշինյանը։




























