Ես զարմանում եմ` ինչի ՀԷՑ–ի կապալառուները, համագործակցող ընկերությունները ձայն չեն հանում, երևի թե նույն իշխանական վախն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, մամուլի ասւոլիսում հայտարարեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Նրանց չեն վճարում, ուշացնում են ժամկետները, գործերի մեջ թերություններ են փորձում գտնել, որպեսզի պրոբլեմ ստեղծեն։ «Քցելը» վերջնական կատարված գործողություն է, դրա համար չեմ ուզում ասել՝ «քցում են», համենայնդեպս ուշացնում են;
Կամ ասում են՝ վարկային միջոցներից 15 մլն փակել եմ։ Իհարկե, մենք էլ ոչ մեկի գումար չվճարեինք, ոչ մի գործ չանեինք, ավելի շատ կարելի էր փակել։ Գործում են 100% -անոց քարտ բլանշի քողի տակ։
Մենք հանձնաժողովի նամակին հանկարծ ուշ պատասխանենք, նկատողությունը մինիմումն էր, որ մեզ կտային։ Ես ինֆորմացիա ունեմ, որ դեպքեր են եղել, չեմ պատասխանել, դեպքեր է եղել, ուշ են պատասխանում, ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ–ին չի պատժում, անգամ վախենում են մոտենալ։ Որովհետև համապատասխան սուբյեկտը ունի 100% անոց քարտ բլանշ, ուղղակի վերջը լավ լինի, որովհետև ինքը գործուղվել է այդտեղ ինչ-որ բան գտնելու։ Եթե չի գտնելու, վերջը լավ չի լինելու»,–ասաց նա։




























