Հայաստանի Քննչական կոմիտեի համար որևէ քաղաքական գործ գոյություն չունի։ Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։

«Մեր համար որևէ տարբերություն չկա։ Այդ ձեր համար կան քաղաքական դրդապատճառներով գործեր։ Մեր մոտ այդպիսի հասկացություններ չկան», - հավաստիացրել է Պողոսյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։

Նրա խոսքով՝ քննիչներից ձերբակալման պահանջով ստացված հարցումների թիվը զգալիորեն նվազել է։