Համաշխարհային տնտեսության խորը վերափոխումների և միջազգային իրավիճակի բարդացման պայմաններում վերջերս Պեկինում կայացել է Չինաստանի բարձրագույն ղեկավարության կարևոր խորհրդակցություն, որտեղ քննարկվել և ընդունվել են «Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջարկությունները՝ Ժողովրդական տնտեսության և սոցիալական զարգացման 15-րդ հնգամյա ծրագրի մշակման վերաբերյալ»։ Այս փաստաթուղթը ուղեցույց է Չինաստանի 2026-2030 թվականների զարգացման հաջորդ ծրագրի մշակման համար։ Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է «լիովին, հստակ և համակողմանիորեն իրականացնել զարգացման նոր հայեցակարգը, արագացնել զարգացման նոր ճարտարապետության ձևավորումը և հաստատակամորեն հավատարիմ մնալ բարձրորակ զարգացմանը»։ Զարգացման այս նոր մոդելը հանդես է գալիս ոչ միայն որպես ներքին զարգացման գործիք, այլև որպես հնարավոր ուղենիշ այն պետությունների համար, որոնք արդիականացման կայուն ուղի են փնտրում։
Չինաստանի զարգացման նոր մոդելը ներառում է մի քանի կարևոր ասպեկտներ։
«Զարգացման նոր հայեցակարգը», որը հիմնված է նորարարության, համակարգվածության, բնապահպանության, բացության և համընդհանուր բարեկեցության սկզբունքների վրա, ուղղված է կայուն և որակյալ աճի հասնելուն։ Այս հայեցակարգը որպես հիմք է ծառայում՝ «բարձրորակ զարգացման» քաղաքականություն իրականացնելու համար։
«Բարձրորակ զարգացումը»՝ պարզապես տնտեսական աճի փոխարեն։ Չինաստանը շեշտը տեղափոխում է քանակականից դեպի որակյալ զարգացում՝ նորարարությունների, տեխնոլոգիական ինքնաբավության, կանաչ տնտեսության և արտադրության արդյունավետության առաջնահերթությամբ։
«Զարգացման նոր ճարտարապետություն», ներքին շուկան դառնում է աճի կենտրոնական շարժիչ ուժը, ինչը նշանակում է ներքին պահանջարկի ամրապնդում, ժամանակակից արտադրական շղթաների զարգացում և ներքին տեխնոլոգիաների վրա հույս դնել՝ միաժամանակ պահպանելով արտաքին բացությունը։
Չինաստանն իրեն դիրքավորում է որպես արդիականացման այլընտրանքային մոդել, որը տարբերվում է արևմտյանից՝ արդիականացում առանց ազգային ինքնիշխանության կորստի, տնտեսական աճ՝ առանց լիբերալ քաղաքական համակարգը կրկնօրինակելու, զարգացում՝ հիմնված սեփական քաղաքակրթական ավանդույթի վրա։
Այլ կերպ ասած, Չինաստանն առաջարկում է արդիականացման մի մոդել, որը կախված չէ արևմտյան քաղաքական և մշակութային չափանիշներից։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների համար սա գրավիչ ուղի է. «զարգացում՝ առանց արտաքին ճնշման և առանց սեփական քաղաքական համակարգից հրաժարվելու»։ Միաժամանակ, այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Չինաստանը ելնում է «փոխադարձ շահի» և «չմիջամտելու» հայեցակարգից։
Հիմնական սկզբունքներ՝ հարգանք յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և ներքին ընտրության նկատմամբ, հրաժարվել սեփական մոդելը որպես միակ ճշմարտություն արտահանելուց, փոխադարձ շահերին ուղղված տնտեսական համագործակցություն, դիվանագիտություն՝ առանց գաղափարախոսական բախման։
Սա թույլ է տալիս Չինաստանին հարաբերություններ կառուցել ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների հետ՝ գաղափարախոսական ճնշման փոխարեն առաջարկելով պրագմատիկ մոտեցում։
Չինաստանը ցույց է տալիս, որ բացությունը կարող է համակցվել ազգային շահերի հետ։ Չինաստանը ոչ միայն ներգրավում է կապիտալ, այլև ուղղորդում այն դեպի ռազմավարական ոլորտներ՝ ստեղծելով երկրի երկարաժամկետ զարգացման համար բարենպաստ պայմաններ։
Չինաստանը ցույց է տալիս օրինակ, թե ինչպես օտարերկրյա ներդրումները կարող են լինել արդիականացման գործիք, պետությունը կարող է կարգավորել շուկան՝ պահպանելով դրա գրավչությունը, իսկ բացությունը չի նշանակում կախվածություն, այլ կարող է ամրապնդել սեփական տնտեսական ինքնուրույնությունը։ Պարզ ասած, Չինաստանը կառավարվող, ինքնիշխան գլոբալիզացիայի օրինակ է տալիս։
Մարիա Ասատրյան
Միջազգային լուրերի խմբագիր





























