Լիտվան Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ ստորագրել է 300 միլիոն եվրոյի պաշտպանական վարկի համաձայնագիր։ Փաստաթուղթն ստորագրել են Լիտվայի ֆինանսների նախարար Քրիստուպաս Վայտեկունասը եւ ԵՆԲ փոխնախագահ Կառլ Նեհամերը։
«Վարկը կօգտագործվի ինչպես ռազմական ծրագրերի, այնպես էլ կրկնակի նշանակության ապրանքների համար»,- համաձայնագրի ստորագրումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ասել է լիտվացի նախարարը։
Միջոցները նախատեսված են ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի ենթակառուցվածքներում ներդրումների, ցամաքային զորքերի զարգացման եւ շտապ բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։
«Վարկային ֆինանսավորումը ժամանակակից անվտանգության մարտահրավերներին արձագանքելու ֆինանսավորման հիմնական գործիքն է», ընդգծել է Վայտեկունասը։





























