Շանհայում նոյեմբերի 5-10-ին տեղի է ունենում Արտասահմանյան ապրանքների 8-րդ չինական միջազգային ցուցահանդեսը (CIIE 2025), որի նպատակն է աջակցությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ միջազգային առեւտրային համագործակցության ընդլայնմանը։ Այս տարի ցուցահանդեսը հասել է ռեկորդային մասշտաբների՝ մասնակցում են 4 108 միջազգային ընկերություններ 155 երկրներից, տարածաշրջաններից եւ միջազգային կազմակերպություններից։
CIIE ծրագրի շրջանակում Շանհայում տեղի են ունեցել «Հայաստանի առաջմղման 3-րդ շաբաթը» եւ «Լավագույն ArmeniaBrand 2025» մրցույթը։ Միջոցառմանը հրավիրված էին բիզնես-շրջանակների, մշակութային եւ ստեղծագործական ոլորտների, պետական կառավարման մարմինների, մեդիա եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մրցույթի արդյունքներով հայկական երեք ընկերություններ արժանացան «Ոսկե պարգեւի» արտադրանքի բարձր որակի եւ միջազգային շուկայում ազգային ապրանքանիշի առաջմղման գործում ունեցած ավանդի համար։
Միջոցառումը պաշտոնապես ներառված էր CIIE ծրագրում։







































