Տավարի մսի համաշխարհային առաջարկը կրճատվում է արտադրության նվազման և առևտրի վերաուղղորդման ֆոնին։
USDA-ի տվյլներով՝ մինչև 2025 թվականը նախիրների գլխաքանակի ամենամեծ անկումը կանխատեսվում է Չինաստանում (-4% 2025 թվականին՝ 2024 թվականի համեմատ), Բրազիլիայում (-3%), ԵՄ-ում (-3%), Ճապոնիայում (-2%) և ԱՄՆ-ում (-1%)՝ հիվանդությունների բռնկման և անկանխատեսելի շուկայական պայմանների պատճառով։ Մորթի համար նախատեսված հորթերի և կովերի համաշխարհային շուկան, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին կմնա լարված, ինչը կարճաժամկետ հեռանկարում կնվազեցնի տավարի մսի ռաջրկը և կպահպանի կենդանի անասունների և մսի բարձր գները։
Հիմնական երկրներում խոշոր եղջերավոր անասունների մսեղիքի ներքին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2025 թվականի հոկտեմբերին զգալիորեն աճել են.
ԵՄ-ում՝ միջինը +40%-ով
ԱՄՆ-ում՝ +24%-ով
Բրազիլիայում՝ +8%-ով
Չինաստանում՝ +7%-ով
Ըստ RaboResearch-ի կանխատեսումների՝ Հարավարևելյան Ասիայում տավարի մսի սպառումը զգալիորեն կնպաստի առևտրի աճին մինչև 2030 թվականը: Agroexport-ի տվյալներով՝ Վիետնամը, Մալայզիան, Չինաստանը և Ֆիլիպինները մեծացնում են տավարի մսի ներմուծումը, քանի որ ներքին արտադրությունը չի կարողանում բավարարել պահանջարկը, գրել է Агроэкспорт-ը:
Կանխատեսվում է, որ Բրազիլիան և այլ հարավամերիկյան մատակարարներ այդ պահանջարկի մեծ մասը կբավարարեն: Սակայն լարվածությունը մեծանում է արտահանման շուկաների և ներքին սպառողների միջև, մասնավորապես Բրազիլիայում, որտեղ արտահանման պահանջարկի աճը հանգեցրել է ներքին սպառման անկման:





























