ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները, որոնցում նա փակ աչքերով է, այս շաբաթ Օվալաձև գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ, հանգստյան օրերին լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում։ Նախագահի ընդդիմախոսները օգտվել են այդ կադրերից՝ նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ հարցեր բարձրացնելու համար, հաղորդում է CNN-ը։
Հինգշաբթի օրը Թրամփը, այլ պաշտոնյաների հետ միասին, մասնակցել է քաշի նվազեցման հայտնի դեղամիջոցների գների իջեցմանը նվիրված պաշտոնական հայտարարությանը։
Ժամանակ առ ժամանակ, թվում էր, թե Թրամփի աչքերը փակ են, իսկ երբեմն նա դժվարությամբ էր դրանք բաց պահում։ Որոշ պահերի նա տրորում էր աչքերը։ Լուսանկարները կոշտ քննադատության ալիք են բարձրացրել Թրամփի քննադատների շրջանում։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի մամուլի ծառայությունը, որը նախագահ Թրամփի գլխավոր քննադատներից մեկն է, հրապարակել է միջոցառման լուսանկարները՝ մակագրելով. «ՔՆԿՈՏ ԴՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է»։





























