Բազմաթիվ երկրներ, որոնք ձևականորեն համարվում են Միացյալ Նահանգների դաշնակիցներ, իրականում Վաշինգտոնի ընկերները չեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր դաշնակիցներից շատերը մեր ընկերները չեն։ Մեր դաշնակիցներն ավելի շատ են օգտվել մեր հետ առևտրից, քան Չինաստանը», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։