Մեր տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ներկայացնելիս՝ կա մի խնդիր, որը կապված է նրա հետ, որ նրանք օկուպացրել են մեր տարածքները, մենք էլ օկպուպացրել ենք նրանցը։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրել է, որ նկատի ունի այս կարգավիճակի տակ ընկնող կամայական տարածք։ Փաշինյանը հավելել է, որ ավելի կոնկրետ եզրակացության հասնելու համար անհրաժեշտ կլինի սահմանազատում իրականացնել։