Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը, բարեկամությունը եւ ռազմավարական գործընկերությունը մեծ նշանակություն ունեն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցության եւ կայունության համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ունեցած համատեղ ելույթում։
Նա նշել է, որ Վրաստանը եւ Հայաստանը հաջողությամբ համագործակցում են տարբեր ձեւաչափերում, եւ այս աշխատանքը կշարունակվի միջազգային ասպարեզում։ «Արարարտ Միրզոյանը Վրաստանում է պաշտոնական այցով։ Ուրախ եմ, որ հնարավորությւոն ունեցա հրավիրել Ձեզ եւ ընդունելՎրաստանում։ Ինձ համար իսկապես հաճելի է եւ մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ՝ ի պատասխան այն ջերմ ընդունելության, որը Դուք ինձ ցույց տվեցիք Երեւանում»։





























