Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, տեղեկացրել է Վրաստանի առաջին ալիքը։
Վրաստանի կառավարության տեղեկացմամբ՝ կողմերընընդգծել են Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության կարեւորությունը եւ քննարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Զրույցի ընթացքում, ըստ հաղորդումների, անդրադարձ է եղել բարիդրացիական երկկողմ հարաբերություններին։ Նշվել է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը տարվում է ամենաբարձր մակարդակով։
«Հատուկ ուշադրություն է դարձվել առեւտրատնտեսական համագործակցությանը եւ այն փաստին, որ Հայաստանը Վրաստանի տասը խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկն է։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի կարեւոր դերը տարածաշրջանի կայուն եւ խաղաղ զարգացման ապահովման գործում»,- նշվել է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։




























