Բրազիլիայի Կրատո քաղաքում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել աշխարհում Աստվածամոր ամենաբարձր արձանի՝ Ֆաթիմյան Աստվածամոր արձանի հանդիսավոր բացումը, տեղեկացրել է National Catholic Register-ը։
Արձանի բարձրությունը 177 ֆուտ է (մոտ 53,95 մետր- խմբ․), ինչը համարժեք է 15-հարկանի շենքի բարձրությանը։
Արձանի ներսակողմը կառուցված է պոլիուրետանից, արտաքին կողմը՝ ապակե-մանրաթելային խեժապատ մեմբրանից, գելային ծածկից եւ հատուկ ներկանյութից։ Արձանը ստեղծվել է մաս-մաս, որոնք հետո բերվել են Կրատո եւ հավաքվել որպես 3D-փազլ։
Ընդհանուր առմամբ, աշխատանքը տեւել է մեկ տարի հինգ ամիս, աշխատանքներին մասնակցել է ավելի քան 30 մարդուց բաղկացած թիմը։ Միեւնույն ժամանակ, արձանի շուրջ կառուցվել է նոր սրբատեղի ուխտագնացների համար, որը Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքի Հայտնության մատուռի ճշգրիտ պատճենն է։




























