Ամերիկյան SpaceX կորպորացիան Երկրի ուղեծիր է դուրս բերել Sentinel-6B արբանյակը, որը նախատեսված է ծովի մակարդակի փոփոխությունները վերահսկելու համար: Արձակումը ուղիղ կերպով հեռարձակվել է ԱՄՆ Ազգային աերոնավտիկայի և տիեզերական վարչության (NASA) կայքում:
Falcon 9 հրթիռը արձակվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգի ռազմաօդային բազայից երկուշաբթի օրը՝ արևելյան ժամանակով ժամը 00:21-ին: «Արբանյակը կօգտագործի ծովի մակարդակի 30 տարվա տվյալներով՝ եղանակի կանխատեսումները բարելավելու, նավագնացության անվտանգությունն ապահովելու և ափամերձ շրջանները պաշտպանելու համար», - հայտարարել է NASA-ն:
Sentinel-6B-ն նախագծվել է NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ կերպով և հավաքվել է Airbus Defence and Space-ի կողմից Գերմանիայում: 2020 թվականի նոյեմբերին SpaceX-ը նմանատիպ արբանյակ՝ Sentinel-6 է ուղեծիր դուրս բերել:




























