Չինական ավիաընկերությունները հայտնել են Ճապոնիա կատարելիք չվերթների չեղարկումների կտրուկ աճի մասին, երբ Չինաստանի արտգործնախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկիր ճանապարհորդելուց՝ Պեկինի և Տոկիոյի միջև հարաբերությունների սրման պատճառով, գրում է South China Morning Post-ը:
Նոյեմբերի 15-ից ի վեր գրանցվել է մոտ 491 հազար չեղարկում՝ Ճապոնիա կատարելիք բոլոր չվերթների ամրագրումների գրեթե մեկ երրորդը։ Միայն կիրակի՝ նոյեմբերի 16-ին, չեղարկումների մակարդակը հասել է 82,14%-ի, իսկ նոյեմբերի 17-ին՝ 75,6%-ի։ Ըստ փորձագետի՝ չեղարկված տոմսերի քանակը 27 անգամ գերազանցել է նոր ամրագրումների քանակը, ինչը վկայում է ճանապարհորդությունների պլանավորման մեջ անվտանգության գործոնների գերիշխող դերի մասին։ Նա նշել է, որ նման միտում չի նկատել 2020 թվականի սկզբից՝ ՔՈՎԻԴ-19-ի սրընթաց տարածման ժամանակաշրջանից ի վեր։




























