ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը պլանավորում է լքել իր պաշտոնը 2026 թվականի հունվարին, հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Քելլոգը իր մերձավոր շրջապատին հստակեցրել է, որ հունվարը հեռանալու ամենահարմար ժամանակն է։ Նրա հրաժարականը Կիևի համար անցանկալի լուր կլինի, հաղորդում է Ռոյթերսը։